Հոդվածներն արհեստական են ձևակերպված. Հովհաննես Խուդոյան
25 Հունիսի 2025, 17:18
ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«Այն ձայնագրությունները, որոնք հրապարակվել են, չեն արտահայտում իրականությունը: Մանրամասները կհասկանանք: Չի բացառվում, որ դրանք մոնտաժված են կամ այլ եղանակով գեներացված»,-նշել է նա:
Պատասխանելով Alpha News-ի հարցին, փաստաբանն ասել է, որ երկու հոդվածներից մեկով նախատեսված է առավելագույնը 12, մյուսով 15 տարվա ազատազրկում: «Բայց իրականում այս հոդվածներն էլ արհեստական են ձևակերպված: Շատ իրավաբաններ արդեն հայտարարել են, որ այդ հոդվածներով հնարավոր չէր մեղադրանք առաջադրել»,- հավելել է Խուդոյանը: