Հորս կալանավորելով՝ փորձ է արվում հաճոյանալ Ալիևին․ Լևոն Քոչարյան
17 Սեպտեմբերի 2026, 12:06
Ընդդիմության առաջնորդների նկատմամբ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդման դրսևորումներ են, և դրանց իրավական բացատրությունները չեն փոխում իրավիճակի քաղաքական բնույթը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, ինչքան էլ փորձեն դրան իրավական բացատրություններ տալ։ Եթե այդ գործողությունների շղթանտեսնում ենք նաև ընդդիմության հիմնական ուժերի առաջնորդների նկատմամբ, ապա դա պատահականություն չէ։ Պոտենցիալ ամենախոշոր ընդդիմադիր ուժերի առաջնորդներին ու ուժերին դրանով փորձում են թուլացնել»,- ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ այդ գործողությունների նպատակներից մեկը կարող է լինել իշխանության առաջիկա քաղաքական քայլերի նկատմամբ հնարավոր դիմադրությունը նվազեցնելը, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխության և հերթական զիջումների համատեքստում։
«Հորս կալանավորելով՝ փորձ է արվում հաճոյանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Արցախի Հանրապետության բոլոր նախագահները, փաստորեն, այսօր բանտում են՝ երեքը Ադրբեջանում, մեկը՝ Հայաստանում»,-նշել է Լևոն Քոչարյանը։