Ինչո՞ւ հայ գերիների հարցը չի հուզում Եվրոպային. Գեղամ Ստեփանյան
04 Մայիսի 2026, 12:10
Այս պահին արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ զուգահեռ Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Ակցիային ներկա է նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Լրագրողների հետ զրույցում Ստեփանյանն ընդգծել է, որ պարբերաբար ուկրաինացի գերիներ են վերադառնում իրենց տներ, մինչդեռ հայ գերիների հարցը չի հուզում Եվրոպային։
«Ամերիկյան Կոնգրեսում հանդիպումների ժամանակ, երբ մտնում ես կոնգրեսմենների կաբինետներ, շատերի սենյակներում փակցված են գերիների նկարներ։ Բայց որևէ տեղ չենք տեսել, որ դրանց մեջ լինեն նաև հայ գերիների նկարները։ Սա է ամենակարևոր հարցը»,- ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Մանրամասները՝ տեսանյութում։