Իրակլի Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ

07 Մայիսի 2025, 15:50

Քաղաքականություն

Իշխող իշխող «Վրացական երազանք- Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նոր նախագահ է դարձել գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Կուսակցության նախագահի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Իրակլի Ղարիբաշվիլին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի փետրվարից, ապրիլի 25-ին հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից:

Ավելի վաղ Կոբախիձեն այդ պաշտոնն արդեն զբաղեցրել է 2021 թվականի հունվարի 11-ից մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը: