Իրանի շուրջ հակամարտությունը կշարունակվի մինչև Թրամփի պաշտոնավարման ավարտը․ Արտյոմ Կիրպիչենոկ

15 Հուլիսի 2026, 22:30

Քաղաքականություն

Քաղաքագետ և արևելագետ Արտյոմ Կիրպիչենոկը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության նոր փուլը։

«Իրանի և իրանական միջուկային ծրագրի շուրջ հակամարտությունը շարունակվում է արդեն մի քանի տասնամյակ։ Պարզապես այժմ՝ Թրամփի վարչակազմի իշխանության գալով, այն անցել է ակտիվ փուլ և ռազմական գործողությունների փուլ։

Չեմ կարծում, որ այն կավարտվի մոտ ապագայում։ Ամենայն հավանականությամբ, հակամարտությունը կշարունակվի ցածր ինտենսիվության ռազմական գործողությունների ձևաչափով։

Մենք տեսնում ենք, որ այժմ Իրանը հարվածներ է հասցնում Պարսից ծոցի տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին, իսկ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցնում Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Ընդհանուր առմամբ, նման իրավիճակ տեսնում ենք տարածաշրջանի բազմաթիվ երկրներում։

Նման իրավիճակ է Իսրայել-Լիբանան սահմանին, տեսնում ենք նաև Իսրայել-Սիրիա սահմանին։ Ռազմական գործողություններ են ընթանում նաև Եմենում հութիների դեմ կոալիցիայի կողմից։

Վախենում եմ, որ այն ձևաչափով, որով այս ամենը տեղի է ունենում, հակամարտությունը դեռ անորոշ ժամանակով կշարունակվի՝ առնվազն մինչև ԱՄՆ գործող նախագահի պաշտոնավարման ավարտը»,- նշել է փորձագետը։

Հիմա եթերում