Իրանում Boeing 737 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել
16 Սեպտեմբերի 2026, 11:17
Իրանական «Sepahan»ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը Մաշհադ քաղաքում արտակարգ վայրէջք է կատարել՝ շարժիչի հնարավոր վնասման պատճառով: Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Նշվում է, որ օդաչուն թռիչքի ընթացքում հայտարարել է Մաշհադից–Քերմանշահ չվերթում առաջացած արտակարգ իրավիճակի մասին, ինչից հետո ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան։
Միջադեպի պատճառով Մաշհադի օդանավակայանի թռիչքուղիներից մեկը փակվել է։
«Al Arabiya» հեռուստաալիքին տրամադրված կադրերի համաձայն՝ թռիչքի ընթացքում ուժեղ տուրբուլենտության հետևանքով սրահի վերևի ուղեբեռի դարակները սկսել են քանդվել, ինչի հետևանքով ճամպրուկներն ու անձնական իրերը թափվել են ուղևորների վրա։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։