«Իսայաս» փոթորկի հետևանքով ԱՄՆ-ում 840 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
10 Հոկտեմբերի 2026, 14:30
ԱՄՆ Ֆլորիդա նահանգը հայտնվել է «Իսայաս» հզոր փոթորկի հարվածի տակ։ Ուժեղ քամին պոկել է հյուրանոցների, շենքերի և բենզալցակայանների տանիքները, տապալել է ծառերը, իսկ երկու նահանգներում ավելի քան 418 հազար սպառող զրկվել է էլեկտրամատակարարումից։ Առավել շատ տուժել են ափամերձ շրջանները, հայտնում է Daily Mail-ը։
Քամու արագությունը հասել է ժամում 169 կմ-ի։ Փենսակոլա քաղաքում ուժեղ քամին պոկել է «Rest and Relax Inn» հյուրանոցի տանիքը։ Կառույցի բեկորները ցրվել են շենքի շուրջը, իսկ մոտակա ծառերը քամու պոռթկումներից ուժեղ ճոճվել են։
Ափամերձ շրջաններում հզոր ալիքները ծածկել են հարակից տարածքները։ «PowerOutage.us»-ի տվյալներով՝ Ֆլորիդայում և Ալաբամայում ավելի քան 418 հազար տուն և ձեռնարկություն մնացել է առանց էլեկտրականության։ Անջատումների մեծ մասը գրանցվել է Ֆլորիդայում՝ շուրջ 300 հազար սպառող։
ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է ափամերձ շրջաններում ջրի մակարդակի վտանգավոր բարձրացման մասին։ Որոշ վայրերում ջրի մակարդակը կարող է բարձրանալ 0,3-1,5 մետրով, եթե փոթորիկը համընկնի մակընթացության հետ։
Տեղի բնակիչներին նաև զգուշացրել են քամու ավերիչ պոռթկումների, հանկարծակի հեղեղումների և էլեկտրաէներգիայի հնարավոր երկարատև անջատումների մասին։ Կա նաև սողանքների վտանգ։ Վատ եղանակի պատճառով չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ։
«Իսայասը» 2026 թվականի փոթորիկների սեզոնում ԱՄՆ հասած անուն ունեցող չորրորդ փոթորիկն է և Ատլանտյան օվկիանոսի ավազանում 2026 թվականի սեզոնի առաջին փոթորիկը, որը հասել է փոթորկի կարգավիճակի։