Կերչում բացվել է Թամանյան 89-րդ հրաձգային դիվիզիային նվիրված հուշահամալիր

08 Մայիսի 2025, 17:36

Հայեր

Կերչում հանդիսավորությամբ բացվել է Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիային նվիրված հուշակոթող: Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել Է Ղրիմի հայկական համայնքը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Վարդապետ Տարոն Ղուլիկյանը, ԽՍՀՄ հերոս, գնդապետ Գրիգորի Հաուստովը, Խորհրդային Միության հերոս, 89-րդ դիվիզիայի ավտոմատավորների վաշտի հրամանատար Հարություն Ռուբենի Մկրտչյանի դուստրն ու թոռնուհին՝ Վարմիկ Մկրտչյանը և Քրիստինա Հայրապետյանը, Ղրիմի ազգամիջյան հարաբերությունների հարցերով պետական կոմիտեի ղեկավար Ռուսլան Յակուբովը, ՂՀ Պետխորհրդի պատգամավորներ, Կերչի քաղխորհրդի նախագահ Դենիս Կոլեսնիկը, Կերչի վարչակազմի ղեկավար Օլեգ Կատորգինը և այլք: