Կոնսերվատորիայի 2-րդ կուրսի քանոնահարը միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է Գրան Պրիի

16 Ապրիլի 2024, 14:25

Մշակույթ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 2-րդ կուրսի քանոնահար Ելենա Թորոսյանը,  Հայ ազգային երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի ղեկավարությամբ նվաճել է “Les etoiles de Paris 2024”-ի («Արվեստների 28-րդ միջազգային մրցույթ և փառատոն»/ «THE FESTIVAL BRIDGES IN PARIS») Գրան Պրի՝ «Ժողովրդական երաժշտություն, մենակատար, Քանոն» անվանակարգում։

Ելենա Թորոսյանն առաջին անգամ էր միջազգային մրցույթին մասնակցել առկա։ Առանձնահատուկ էր Փարիզում կայացած ելույթը։ Պատասխանատու էր անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններ հնչեցրած և 254-ամյա պատմություն ունեցող «Դեժազե» (Dejazet) թատրոնի բեմ բարձարանալն ու կատարել հաղթանակ բերած գործը՝ Ծովինար Հովհաննիսյանի «Էքսպրոմտ»-ը։

Ելենա Թորոսյանը տարբեր տարիներին մասնակցել է հանրապետական և միջազգային մրցույթների։ 

Տարիների ընթացքում, իրականության թելադրանքով շատ բաներ փոխվում են և Կոնսերվատորիան չի կորցնում միայն իրեն հատուկ դեմքը, որովհետև այստեղ պահպանվում են մեր մեծերի թողած ավանդույթները, ժառանգությունը և նրանց շունչը։ Մեծ պատիվ է սովորել նման պատմական միջավայրում»,- ասե։ է Ելենան։

Իսկ թե Ելենա Թորոսյանը որտեղ կլինի հինգ տարի հետո, պատասխանում է․ «Հուսով եմ գրած կլինեմ իմ գիրքը՝ «Էլիպսիսից մինչև տոնիկա», որտեղ կնշեմ, թե որտեղ էի և ուր եմ հասել»։