Կուտակումներ` Հյուսիսային ավտոկայանում․ քաղաքացիները չեն կարողանում հասնել Մարտունի
30 Ապրիլի 2026, 20:22
Քաղաքացիներն ահազանգում են, որ վաղ առավոտից չեն կարողանում Հյուսիսային ավտոկայանից մեկնել Մարտունի։
Խնդրին բախված քաղաքացիներից մեկը պատմել է, որ առավոտյան 11-ից ավտոկայանում սպասում են, սակայն ուղետոմսեր չեն վաճառվում, քանի որ տվյալ ուղղությամբ ավտոբուսներ չկան։
Ստեղծված իրավիճակի հետևանքով ավտոկայանում առաջացել են մեծ կուտակումներ։