Լոս Անջելեսում ապրիլը նշվում է որպես Հայոց պատմության ամիս
14 Ապրիլի 2026, 16:40
Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչների խորհուրդը արդեն 10-րդ անգամ միաձայն հաստատել է ապրիլը որպես Հայոց պատմության ամիս հռչակելու որոշումը։
Ամերիկացի քաղաքական գործիչներ Քեթրին Բարգերի և Ջենիս Հանի կողմից ներկայացված նախաձեռնությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Փաստաթղթում ընդգծվում է 1915 թվականի ողբերգական իրադարձությունների հիշողության և ճանաչման կարևորությունը, երբ զոհ դարձավ ավելի քանի 1,5 միլիոն հայ։
Ամեն տարի ապրիլի 24-ին Լոս Անջելեսում անցկացվում են հիշատակի միջոցառումներ՝ ուղղված պատմական հիշողության պահպանմանը և մարդու իրավունքների արժեքների տարածմանը, ինչպես նաև նշվում է հայկական սփյուռքի մեծ ներդրումը տարածաշրջանի զարգացման մեջ։