Մեկնարկում են Հ.Մ.Ը.Մ-ի Նավասարդյան 48-րդ մարզախաղերը

27 Մայիսի 2025, 15:35

Սպորտ

Լոս Անջելեսում մեկնարկում են Հայ Մարմնակրթական ընդհանուր միության Նավասադյան 48-րդ մարզախաղերը: Նավասարդյան խաղերը կազմակերպվում են ամեն տարի Հ.Մ.Ը.Մ Ամերիկայի Արևմտյան Շրջանային Վարչության կողմից:

Այս ավանդույթը սկսվել է 1975 թվականին և վերածվել աննկարագրելի միջոցառման: 300-ից ավելի թիմ, 3200 մարզիկ, 1100 սկաուտ և ավելի քան 35-40.000 հանդիսատես կերտում են Նավասարդյան խաղերի մարզական ոգին և մշակութային տոնակատարությունը: Այս մարզախաղերը Ամերիկայի Արևմտյան շրջանի ամենասպասված և ամենահեղինակավոր միջոցառումներն են:

Alpha News-ը այս տարի ևս Նավասարդյան խաղերի ինֆորմացիոն հովանավորն է և մենք պարբերաբար կանդրադառնանք խաղերի ընթացքին, հաղթանակի պարահանդեսին, եզրափակիչ խաղերին և իհարկե կներկայացնենք կազմակերպիչներին ու մասնակից թիմերին:

Լոսանջելեսաբնակ մեր հայրենակիցներին առաջարկում ենք ակտիվ մասնակցություն ունենալ Նավասարդյան խաղերին և վայելել հայության համախմբվածության ուժը:

Հիմա եթերում