Մետրոպոլիտեն օպերան Արսեն Սողոմոնյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
11 Հունիսի 2025, 09:20
«Տենոր Արսեն Սողոմոնյանը հերոսաբար իր նորամուտը նշեց թատերախմբում՝ կատարելով խաղամոլ Գերմանի դերը «Պիկովայա դամա» օպերայում, որը համարվում է օպերային երգացանկի ամենաբարդ պարտիաներից մեկը։ Ահա Չայկովսկու դրամայից երկու հուզիչ պահ, որոնք նկարահանվել են եզրափակիչ փորձի ժամանակ», — այս մասին գրված է Մետրոպոլիտեն օպերայի ֆեյսբուքյան էջում։
Մետրոպոլիտեն օպերան (The Metropolitan Opera) աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններից մեկն է, որը գտնվում է Նյու Յորքում: Հիմնադրվել է 1883 թվականին, և հայտնի է աշխարհի առաջատար կատարողների մասնակցությամբ դասական և ժամանակակից օպերաների բեմադրություններով։