Ավտովթարից մաhացել է «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրած արցախցի Վերա Սաֆարյանը
19 Հունիսի 2026, 17:26
«Միսիս Եվրոպա-2022» մրցույթի եզրափակչի մասնակից, արմատներով արցախցի Վերա Սաֆարյանը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։
Ինչպես հայտնում է Facebook-ի «Լուրեր Արցախից» էջը, վթարից հետո նա ինը օր գտնվել է կոմայի մեջ, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Վերա Սաֆարյանն ունի մեկ որդի։
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած «Միսիս Եվրոպա-2022» մրցույթում Սաֆարյանը զբաղեցրել էր երկրորդ տեղը։
44-օրյա պատերազմի ժամանակ նա մասնակցել է Հադրութի պաշտպանությանը։ Նրա հայրը՝ Ատյուշ Սաֆարյանը, զոհվել էր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։