Մոսկվայում մեկնարկել են Ռուբեն Հովհաննիսյանի և Էդուարդ Իլոյանի նոր սերիալի նկարահանումները
04 Փետրվարի 2025, 20:25

Մոսկվայում մեկնարկել են պրոդյուսերներ Ռուբեն Հովհաննիսյանի և Էդուարդ Իլոյանի «Տանը մենակ» ընտանեկան կատակերգական սերիալի նկարահանումները: «Start», «Okko» առցանց կինոթատրոնները և «Солнце» հեռուստաալիքն արդեն սկսել են կատակերգության նկարահանումները, որը պատմություն է չորս երեխաների մասին։ Նրանք մնացել են տունն առանց ծնողների, բայց միաժամանակ գտնվում են Քեռի Վիտայի և նրա ընկերուհու հսկողության ներքո:
Սերիալի ռեժիսորն է սցենարիստ և ստեղծագործական պրոդյուսեր Ալեքսեյ Ռոմանյուկը։ Գլխավոր պրոդյուսերների թվում են նաև Յուլիա Մինդուբաևան, Վիտալի Շլյապպոն և Դենիս Ժալինսկին։ Նախագծի դերասանական կազմում ընդգրկված են Սերգեյ Ստեպինը, Պավել Ռասոմախինը, Աննա Իզոտովան, Եկատերինա Չերվովան և այլք։
«Տանը մենակ» սերիալի պրեմիերան նախատեսված է 2025 թվականի աշնանը։