Մովսես Պետրոսյանը մասնակցել է «Շեֆերի ճակատամարտ» շոուի քասթինգին

11 Փետրվարի 2025, 17:36

Հայեր

«Пятница!» hամառուսաստանյան ժամանցային հեռուստաալիքով շարունակվում է «Շեֆերի ճակատամարտ» ծրագրի չորրորդ եթերաշրջանը, որի շրջանակներում Կոնստանտին Իվլևը և Ռենատ Աղզամովը խոհարարական մենամարտեր են անցկացնում։

Քասթինգի մասնակիցների թվում է Կոլչուգինոյից 25-ամյա խոհարար Մովսես Պետրոսյանը, ով շոուին ներկայացրել է խորովածի սեփական բաղադրատոմսը:

Եթե Մովսեսը քասթինգն անցնի, նա կդառնա գլխավոր խոհարարներից մեկի թիմի անդամ։