Նարեկ Գրիգորյանի շքեղ գոլը՝ «Դինամոյի» դեմ խաղում
16 Փետրվարի 2025, 10:37
Ռումինիայի առաջնության 27-րդ տուրում «Ֆարուլ» ֆուտբոլային ակումբը 2:0 հաշվով հաղթել է Բուխարեստի «Դինամոյին»:
«Ֆարուլ»-ի երկրորդ գոլը խփել է հայ ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը: Սա ֆուտբոլիստի 5-րդ գոլն է մրցաշրջանում։
«Ֆարուլ»-ը 34 միավորով 10-րդ տեղում է: «Դինամոն» 5-րդն է՝ 45 միավորով: