«Neuralink»-ի չիպը հիվանդին թույլ է տվել մտքերը վերածել խոսքի
18 Սեպտեմբերի 2026, 16:30
2026 թվականի սեպտեմբերի 16-ին «Neuralink»-ը հրապարակել է 23 վայրկյան տևողությամբ «Հրաշալի անակնկալ» տեսանյութը, որում Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով (ALS) հիվանդը նեյրոչիպի միջոցով կնոջը սեր է խոստովանում՝ «I love you» («Ես սիրում եմ քեզ»)։
Համակարգը որսացել է խոսքի մտադրություններին համապատասխանող ուղեղային իմպուլսները և վերափոխել դրանք «Ես սիրում եմ քեզ» արտահայտության։ Տեսանյութը ակնթարթորեն դարձել է վիրուսային և տարածվել նաև Իլոն Մասկի կողմից։
Նախագիծն իրականացվել է VOICE նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է մարդու ներքին մոնոլոգը վերածել հստակ խոսքի։
Միևնույն ժամանակ, N1 չիպը դեռևս փորձարարական փուլում է և սպասում է ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (FDA) հաստատմանը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի ապրիլին «Neuralink»-ը ցուցադրել էր, թե ինչպես է հնարավոր մտքի ուժով կառավարել ռոբոտացված մանիպուլյատորը․ հիվանդին բավական էր մտքում պատկերացնել շարժումն՝ առանց ֆիզիկական գործողությունների կամ ձայնային հրահանգի։