Նիժնի Նովգորոդում Հաղթանակի օրվա առթիվ վետերան Վազգեն Հովհաննիսյանը շնորհավորանքներ է ստացել
13 Մայիսի 2025, 10:56
Նիժնի Նովգորոդի «Գեղարդ» հայկական միավորման և տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, «Նաիրի» համույթը և Վարդան Ավետիսյանի դհոլի ստուդիայի սաներն այցելել են Հայրենական մեծ պատերազմի վետերան Վազգեն Հովհաննիսյանին:
«Վազգեն Հովհաննիսյանը թիկունքի աշխատավոր էր, ստիպված էր անընդհատ տեղափոխվել միության ամենահեռավոր ցուրտ անկյունները, աշխատել ընտանիքից հեռու։ Վերապրել է սով, անմարդկային պայմաններ, կորցրել հարազատներին պատերազմում։
Նրա տան գողտրիկ մթնոլորտում մենք վերհիշել ենք պատմության հերոսական պահերը և կիսվել ջերմ խոսքերով ու ժպիտներով», — նշված է համայնքի հաղորդագրության մեջ: