Պանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրորդ հզոր երկրաշարժն է տեղի ունեցել

10 Հոկտեմբերի 2026, 14:00

Միջազգային

Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է 27 մարդ։ Այս մասին հայտնում է իսպանական EFE գործակալությունը։

Տարհանվել է շուրջ 300 մարդ, վնասվել է ավելի քան 400 շինություն, այդ թվում՝ 142 բնակելի տուն և 188 դպրոց։ Զոհերի և անհետ կորածների մասին տեղեկություններ չկան։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 11:56-ին։

Էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաքից 213 կմ հարավ-արևմուտք, իսկ օջախը՝ 12 կմ խորության վրա։