Պապական Արևելյան ինստիտուտը երբեք դոկտորի կոչում չի շնորհել վարդապետ Ալեքսիին

17 Մայիսի 2025, 01:00

Քաղաքականություն

Պապական Արևելյան ինստիտուտի ղեկավարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ այդ ինստիտուտը երբեք դոկտորի որևէ աստիճան չի շնորհել վարդապետ Ալեքսիին (Անդրեյ Նիկոնորով):

«Եկեղեցական պատմության դոկտոր» («Doctor in Church History») գիտական աստիճանը նախատեսված չէ Պապական Արևելյան ինստիտուտի կողմից շնորհվող աստիճանների համակարգում և չի շնորհվում նրանց: Ցանկացած պնդում, որը հակասում է վերը նշվածին, չի հաստատվում ինստիտուտի պաշտոնական ռեգիստրներով»,-ասվում է հայտարարության մեջ։

Ուղերձում նաև նշվում է, որ վերջին ժամանակներս ինստիտուտը տեղեկատվություն է ստացել առ այն, որ վարդապետը միջազգային ակադեմիական համատեքստերում իրեն ներկայացնում է որպես տվյալ ինստիտուտի «եկեղեցական պատմության դոկտոր»։