Պատմությունը վերաշարադրում են միայն նրանք, որոնք ապագա չունեն․ Արտյոմ Օհանով

22 Մարտի 2024, 14:07

Մշակույթ

Հայտնի հայ գիտնական, բյուրեղագետ-տեսաբան, հանքաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Արտյոմ Օհանովը համացանցում «Արցախի եկեղեցիները» խորագրով տեսանյութ է տարածել։

«Պատմությունը վերաշարադրում են միայն նրանք, որոնք ապագա չունեն», — գրել է նա:

Ֆիլմում ընդգծվում է, որ Միջազգային դատարանն ու Եվրախորհրդարանը պետք է պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի դեմ, եթե վերջինս շարունակի վնաս հասցնել Արցախի քրիստոնեական ժառանգությանը: