Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Արդյոք Հայաստանին նոր պատերազմ է սպառնում Ռայիսիի տարօրինակ մահից հետո

21 Մայիսի 2024, 13:00

(Աշխարհաքաղաքական պայթյունը Հարավային Կովկասի տարածաշրջանում մոտենում է)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալիք Ռահմաթիի, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ-է-Հաշեմի և մի քանի այլ բարձրաստիճան անձանց տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ի երեկոյան լեռներում՝ անտառային տարածքում:

Տեղի ունեցածը, մեղմ ասած, արտառոց է, որը կարող է ազդել մեր ողջ տարածաշրջանի վրա։ Հայաստանն արդեն ունի սեփական ողբերգությունների տխուր փորձ՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններից հետո։ Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարին ահաբեկչության հետևանքով, որի հետևում կանգնած էր Միացյալ Նահանգները, սպանվեց գեներալ-լեյտենանտ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։

Միգուցե սա զուտ զուգադիպություն է, բայց 2020 թվականի հենց հունվարից էր, որ Ադրբեջանը սկսեց անօդաչու թռչող սարքերի զանգվածային գնումը Հայաստանի և Արցախի հետ ապագա պատերազմի համար… Իսկ այսօր մենք գործ ունենք Իրանի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ պետության ղեկավարի մահվան հետ։

Ներկա իրավիճակում կան մի քանի հարցեր․
1. Ի՞նչ է նախատեսում Իրանի Սահմանադրությունը նման դեպքերի համար:
2. Արժե՞ արդյոք Ռայիսիի հետ պատահած միջադեպը դիտարկել որպես «դժբախտ պատահար», թե դա գլոբալ իրադարձությունների շղթա է:
3. Արդյոք տարածաշրջանն ավելի մոտ է պատերազմին Իրանի առաջնորդի մահից հետո:

Նախ, Իրանի Սահմանադրությունը պետության ղեկավարի մահվան դեպքում ընթացակարգ է նախատեսում. երկրի հիմնական օրենքի 131-րդ հոդվածի համաձայն՝ նախագահի մահվան դեպքում առաջիկա երկու ամիսների ընթացքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նրա առաջին փոխնախագահը՝ 70-ամյա ֆինանսիստ Մոհամմադ Մոհբերը:

Սահմանադրության համաձայն՝ առաջին փոխնախագահը պաշտոնը կստանձնի երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի հավանությամբ։ Իսկ 50 օրվա ընթացքում հատուկ խորհուրդը, որը բաղկացած է խորհրդարանի խոսնակից, դատական իշխանության ղեկավարից և փոխնախագահից, պետք է կազմակերպի նոր նախագահական ընտրություններ։

Երկրորդ, յուրաքանչյուրը պետք է պատասխան տա այն հարցին, թե Ռայիսիսի մահը «ողբերգական պատահականություն էր», թե կանխամտածված սպանություն։ Սակայն վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններում որոշակի օրինաչափություն չնկատելն անհնար է։ Խոսքը հետևյալ իրադարձությունների մասին է․

— Իրանի նախագահի ուղղաթիռի կործանում.
— Մահափորձ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ.
— Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ մահափորձի սպառնալիք.
— Թուրքիայում հեղաշրջման հավանականության մասին հաղորդումներ.
— Մահափորձ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի դեմ.
Այս բոլոր իրադարձություններն ամեն դեպքում սրում են քաղաքական իրավիճակն աշխարհում։ Աշխարհակարգի տխրահռչակ փոփոխությունն ունի նաև այսպիսի դրսևորում… Ամեն դեպքում, ստեղծվում է մի իրավիճակ, երբ «պետության ղեկավար լինելը» դառնում է ֆիզիկապես վտանգավոր, «եթե չաշխատես նրանց հետ, որոնք ի վիճակի են նման խնդիրներ ստեղծել․․․»։

Անդրադառնալով երրորդ հարցին՝ պետք է ասել, որ ամեն դեպքում, առաջիկա 50- 70 օրերին (այսինքն՝ 2 ամսից մի փոքր ավելի) իրավիճակը մեր տարածաշրջանում պայթյունավտանգ է լինելու։ Ռայիսիսին «Հարավային Կովկասում սահմանների փոփոխությունների» հետևողական հակառակորդն էր։ Հիմա նա չկա, իսկ իրանական քաղաքական համակարգը հաղթահարելու է ստեղծված ճգնաժամը, ինչը Բաքվում և Անկարայում կարող են ընկալել որպես «պատմական հնարավորությունների պատուհան»՝ Հայաստանի հաշվին տարածաշրջանի աշխարհաքաղաքական դիմագծի ամբողջական վերափոխման համար։

Իսրայելի համար այս 2 ամիսը ևս պատմական հնարավորություն է Գազայի հատվածում սկսածն ավելի քիչ դիմադրությամբ ավարտին հասցնելու համար…

Բայց պարզ է, որ մեզ ամենից շատ հետաքրքրում է սեփական ճակատագիրը։ Եվ ամենացավալին այն է, որ պատմական վերափոխման այս շրջանում Հայաստանը փողոցից պատահական մարդ է առաջնորդում…

Մտածե՛ք այդ մասին…»։

Հիմա եթերում