Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Էթնիկ կոդ». Յանա Եգորյան

09 Մարտի 2024, 14:00

Ի՞նչն է օգնում մեզ՝ հայերիս, որտեղ էլ որ ապրենք, սիրված և պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։

Alpha News-ի «Էթնիկ կոդի» հերթական թողարկման հերոսը հայազգի ռուս սուսերամարտիկ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ Յանա Եգորյանն է։

«Ես սիրում եմ սուսերամարտը: Սա իմ աշխատանքն է, իմ հոբբին, իմ կյանքը, ամեն ինչը: Ես բազմիցս ասել եմ հարցազրույցներում, և այստեղ էլ կասեմ՝ եթե ոչ սուսերամարտը, մեկ այլ բանի դեպքում էլ, միևնույն է, հաջողության կհասնեի։ Այսինքն՝ հաջողությունը նախանշված էր ամեն դեպքում», — նշել է Յանա Եգորյանը։

Նրա խոսքով՝ շատ հեշտ է խոսել, երբ շատ բան արդեն հետևում է։

«Չգիտես ինչու, միշտ վստահ էի, որ ինչ-որ բարձունքների կհասնեմ ։ Ես 30 տարեկան եմ և գիտեմ, որ այն բոլոր խնդիրները, որոնք դրված են եղել իմ առջև վերջին 15 տարիներին, ես դրանք կատարել եմ», — նշել է Alpha News-ի զրուցակիցը։

Յանան պատմել է, որ ինքը սովորական երեխա է եղել և դպրոցից հետո անմիջապես տուն է գնացել , որ դասերը սովորի։ Նշել է նաև, որ դպրոցից հետո ման չի եկել, քանի որ «ծնողները խիստ էին, իրեն անընդհատ վերահսկում էին»:

«Եւ սուսերամարտը պարզապես ինչ-որ բան անելու հնարավորություն էր։ Եթե դպրոցում լիներ ձյուդոյի, լողի, նկարչության կամ պարի որևէ բաժին, ուրեմն ես կգնայի այնտեղ»,- հավելել է նա։