Քաղաքական բանտարկյալների համակենտրոնացման ճամաբարի է վերածվել Հայաստանը․ Լիլիթ Գալստյան
14 Սեպտեմբերի 2026, 10:47
Ավելի քան ակնհայտ է, որ քաղաքական 4 առաջատար ուժերի առաջնորդներն այսօր կամ գտնվում են ճաղավանդակի ետևում, կամ էլ որոշների համար տնային կալանք է սահմանված։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեակնա գործի մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Այս ամենը ոչ իրավական գործընթացներ են, ես կասեի նաև՝ ապօրինի գործընթացները, որոնք խոսում են 1 բանի՝ Հայաստանում խորացող ավտորիտար ռեժիմի մասին, քաղաքական հալածանքների մասին»,- ասել է նա։
Պատգամավորն ընդգծել է, որ այս ամենն ուղղակիորեն հանգեցնում է մարդու իրավունքների կոպտագույն խախտումների։
«Ցավոք սրտի, մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ «ժողովրդավարության բաստիոն»-ում, հրաշալի մանանայի պես հանրությանը ներկայացվող իրականությունը ուղղակի քաղաքական բանտարկությունների, բռնաճնշումների, կոնցլագերի կամ համակենտրոնացման ճամբարի է վերածել Հայաստանը, և սա ցավալի իրականությունն է, որին գնալով առերեսվում ենք, և որը գնալով խորանում է»,- հավելել է նա: