ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է Հայաստանի և ՆԱՏՕ-ի մերձեցման ռիսկերի մասին
31 Հուլիսի 2026, 18:57
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է «հեռացնել» Հայաստանին ՀԱՊԿ-ի դաշնակիցներից։
Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նշել է, որ արևմտյան երկրները փորձում են ներգրավել Երևանին համատեղ զորավարժությունների և այլ նախաձեռնությունների մեջ, որոնք միտված են թուլացնելու Հայաստանի կապերը ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ։
Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս ղեկավարության որդեգրած այս քաղաքականությունը չի համապատասխանում երկրի անվտանգության և ինքնիշխանության ապահովման երկարաժամկետ շահերին։
Վիկտոր Վասիլևը հավելել է, որ տարածաշրջանի բազմադարյա պատմությունը վկայում է հայ ժողովրդի անցած բարդ, երբեմն նաև ողբերգական ճանապարհի մասին, իսկ այն հարցի պատասխանը, թե ով է եղել նրա անվտանգության և բարօրության գլխավոր երաշխավորը, «ակնհայտ է»։
Դիվանագեը նաև նշել է, որ Մոսկվան ՆԱՏՕ-ի գործողությունները գնահատում է որպես տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռությունը փոխելու և ՀԱՊԿ-ի դիրքերը թուլացնելու փորձ։