Ռեքս Քալամյանը՝ NBA-ի «Չիկագո Բուլզ»-ի գլխավոր մարզչի օգնական
14 Հուլիսի 2026, 12:10
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը նշանակվել է NBA-ի «Չիկագո Բուլզ» ակումբի գլխավոր մարզչի օգնական։
2026/27 մրցաշրջանում Քալամյանը կընդգրկվի Տիագո Սպլիտերի մարզչական շտաբում՝ միաժամանակ շարունակելով գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը։
Նա արդեն 34 տարի աշխատում է NBA-ում և նախկինում ընդգրկված է եղել մի շարք ակումբների մարզչական շտաբներում, այդ թվում՝ «Միլուոքի Բաքս», «Տորոնտո Ռեփթորս» և «Դենվեր Նագեթս» թիմերում։