Սա լոկ Դաշնակցության դեմ պայքար չէ, սա պայքար է հայկականության դեմ․ Իշխան Սաղաթելյան
16 Սեպտեմբերի 2026, 13:04
Այս իշխանությունը, որը թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկ իշխանությունն է, վերջին տարիներին շատ հետևողական պայքար է սկսել ազգային գաղափարախոսության, ազգայինի նկատմամբ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Սա լոկ Դաշնակցության դեմ պայքար չէ՝ որպես կուսակցություն, սա պայքար է հայկականության դեմ։ Սա պայքար է համահայկականության դեմ, ազգային գաղափարախոսության ու ազգային նկարագրի դեմ»,- նշել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ իշխանության գործողությունները պետք է դիտարկել նաև նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համատեքստում։
«Իրենք փորձում են Ալիևի և Էրդողանի պահանջով և նրանց թելադրած օրակարգով ունենալ նոր Սահմանադրություն։ Ադրբեջանի և կոնկրետ Ալիևի համար կարված Սահմանադրություն»,- ասել է նա։