Սահմանախախտի ներխուժման դեպք Շաքիում․ մանրամասներ

01 Հոկտեմբերի 2026, 19:00

Քաղաքականություն

Հոկտեմբերի 1-ին, ժամը 14:15-ի սահմաններում, Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայող, ով կարճ ժամանակ անց ձերբակալվել է։

Դեպքին նախորդել էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ահազանգը․ նախօրեին նրանք Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել էին, որ իրենց զորամասերից մեկից անհայտ հանգամանքներում հեռացել է զինծառայող, և չէին բացառել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել ՀՀ պետական սահմանը։

Շաքիի վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ ավտոմատով զինված ադրբեջանախոս տղամարդը մուտք է գործել գյուղի տներից մեկը և 3 երեխաների ներկայությամբ վնասվածք հասցրել տանտիրուհուն։ Ըստ շրջանառվող մանրամասների՝ սահմանախախտը գիշերն անցկացրել էր տանտիրոջ բացակայությունից օգտվելով։

Տանտիկինը, ցուցաբերելով տոկունություն, դիմել է ինքնապաշտպանության և դանակով հարվածել ներխուժողին։ Վիրավորված ադրբեջանցին դիմել է փախուստի և թաքնվել անասնագոմում, որտեղ էլ հետագայում հայտնաբերվել ու ձերբակալվել է իրավապահների կողմից։

Հավելենք նաև, որ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով՝ Շաքի բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 431 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 86, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ 44 ձայն։