Սերուժ Քրաջյանն ու Սամվել Երվինյանը՝ մեկ բեմում․ հայ երաժիշտների համերգային շրջագայությունը ԱՄՆ-ում
10 Սեպտեմբերի 2026, 23:55
Երկու հայ վիրտուոզներ միավորվել են՝ ներկայացնելով յուրահատուկ համերգային ծրագիր։ Դաշնակահար Սերուժ Քրաջյանն իր բենդի և ջութակահար Սամվել Երվինյանի հետ պատրաստել են մի նախագիծ, որը համադրում է դասական երաժշտությունը, հայկական ժողովրդական մոտիվները, ջազային տարրերն ու ժամանակակից գործիքային հնչողությունը։
Սեպտեմբերի 11-ին նրանք ելույթ կունենան Նյու Յորքում՝ Բրոդվեյում, սեպտեմբերի 12-ին՝ Վաշինգտոնում, իսկ սեպտեմբերի 13-ին՝ Բոստոնում։ Հանդիսատեսին սպասվում է Հայաստանի մշակութային ժառանգության, դասական երաժշտության և ժամանակակից մշակումների յուրահատուկ համադրություն։
Սերուժ Քրաջյանը կանադահայ դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող և մանկավարժ է։ Նա դասավանդում է Վանկուվերի երգարվեստի միջազգային ակադեմիայում և Տորոնտոյի Թագավորական երաժշտական կոնսերվատորիայում։ Քրաջյանը «Գրեմմի» մրցանակի առաջադրված և «Juno» մրցանակի դափնեկիր է։
Սամվել Երվինյանը ջութակահար է, արվեստագիտության դոկտոր։ Նա հույն երաժիշտ և դիրիժոր Յաննի Քրիսոմալլիսի ստեղծած «Yanni» նվագախմբի գլխավոր մենակատարներից է։