Ստրասբուրգում Հայաստանի վերաբերյալ կարևոր հարցեր են քննարկվելու․ Նարեկ Կարապետյան
28 Սեպտեմբերի 2026, 13:30
Մենք այսօր ներկայացնելու ենք Հայաստանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որտեղ քննարկվելու են Հայաստանին վերաբերող կարևոր հարցեր, մասնավորապես՝ ընտրություններում արձանագրված խախտումները։ Այս մասին Ստրասբուրգից իր տեսաուղերձում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շենքի դիմաց տեղադրված է նաև հայկական խաչքար, որը, ըստ Կարապետյանի, Հայաստանի ազգային և կրոնական ժառանգության կարևոր խորհրդանիշ է։
«Այստեղ՝ շենքի դիմաց, հայկական խաչքարն է տեղադրված։ Եվրոպայի խորհրդի անդամ ժողովուրդների շարքում հազվադեպ երևույթ է, որ հենց շենքի դիմաց ունենանք մեր ազգային և կրոնական ժառանգության նման հուշարձան»։