Սյուզաննա Ավետիսյանը՝ Երիտասարդ դիրիժոր-խմբավարների 11-րդ համառուսաստանյան մրցույթի դափնեկիր

17 Ապրիլի 2024, 11:38

Մշակույթ

Ս. Վ. Ռախմանինովի անվան Տամբովի պետական երաժշտամանկավարժական ինստիտուտի երգչախմբային դիրիժորության ամբիոնի ուսանողուհի Սյուզաննա Ավետիսյանը դարձել է Ս. Ա. Կազաչկովի անվան երիտասարդ դիրիժոր-խմբավարների 11-րդ համառուսաստանյան մրցույթի II աստիճանի դափնեկիր:

Այս մասին գրում է tamlife.ru-ն:

Նշվում է, որ մրցույթին մասնակցել են 110 երիտասարդ երգչախմբային դիրիժորներ: