Թուրքիան փակել է Ստամբուլի հայկական դպրոցների դռները ՀՀ քաղաքացիների առաջ

Թուրքիայի իշխանություններն արգելել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում։ Կրթության նախարարության տեսուչներն արդեն ստուգումներ են իրականացնում ուսումնական հաստատություններում և դպրոցի ղեկավարությունից պահանջում են մերժել ՀՀ քաղաքացիների երեխաների ընդունելությունը՝ նրանց առաջարկելով տեղափոխվել պետական դպրոցներ։

Նախկինում օտարերկրյա քաղաքացիները կարող էին հաճախել ազգային փոքրամասնությունների դպրոցներ որպես «հյուր աշակերտներ», սակայն առանց ավարտական վկայական ստանալու իրավունքի։

Նոր սահմանափակումները լուրջ մտահոգություն են առաջացրել Թուրքիայի հայ համայնքի և իրավապաշտպան կազմակերպությունների շրջանում։