Տյառնընդառաջի տոնական խարույկ, նորապսակների օրհնություն՝ Մոսկվայի հայկական եկեղեցում

14 Փետրվարի 2025, 20:00

Մշակույթ

Տեառնընդառաջը (Տրնդեզ) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո: Տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ։

Տյառնընդառաջը նշել են նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներում։

Մասնավորապես, Մոսկվայի Տիրոջ Պայծառակերպության տաճարում Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի գլխավորությամբ կատարվել է նորապսակների օրհնության կարգ։ Տաճարը լեփ-լեցուն էր երիտասարդ զույգերով, որոնք եկել էին օրհնություն ստանալու և տոնը նշելու ազգային ավանդույթներին համապատասխան։ Ավելի քան 100 զույգ ստացել է Տեր Եզրասի օրհնությունը: Ժամերգությունից հետո եկեղեցու բակում Տրնդեզի կրակն է վառվել, երիտասարդներն օրհնություն են ստացել և ցատկել կրակի վրայով։