Վրաստանում հարգել են Միքայել Լորիս-Մելիքովի հիշատակը

07 Մայիսի 2025, 19:50

Հայեր

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել ռուսական կայսրության ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած հայազգի զորավար, պետական գործիչ Միքայել Լորիս-Մելիքովի հիշատակին նվիրված միջոցառում:

Հենց այս տաճարի բակում է հանգչում պատմության մեջ նշանակալի ավանդ ունեցած հայի աճյունը։

Միջոցառումը շարունակվել է «Հայարտուն» մշակութային կենտրոնում, որտեղ Վրաստանի հայ մտավորականների միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Մեր մեծերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: