Վրաստանում «մայդանի» սցենար չի լինի. Իրակլի Կոբախիձե

30 Նոյեմբերի 2024, 17:50

Քաղաքականություն

Թբիլիսիում բռնի հանրահավաքի ողջ պատասխանատվությունը կրում են եվրոպացի քաղաքական գործիչները և տեղի գործակալները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Վերջին 4 տարիների ընթացքում մենք անցել ենք ընդդիմության՝ դրսից ծրագրված հեղափոխական սցենարի երկու փորձի միջով։ Երկուսն էլ ձախողվել են։ Այսօր ընդդիմության ռեսուրսներն ավելի քիչ են, ինչից ելնելով՝ երրորդ փորձը չի կայանա։ Վրաստանում «մայդան» չի լինի։ Իսկ երեկվա բռնի հանրահավաքի հիմնական պատասխանատվությունը կրում են եվրոպացի քաղաքական գործիչները և տեղի գործակալները», — նշել է Կոբախիձեն։

Նա նաև պարզաբանել է, որ Վրաստանը չի դադարեցրել ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, այլ հարցը ժամանակավորապես հանել է օրակարգից։

«Մենք ասում ենք՝ այդ հարցն առաջիկա 4 տարիներին օրակարգում չի լինի, որպեսզի ոչ մեկին շանտաժի հնարավորություն չտանք», — ասել է Վրաստանի վարչապետը:

Հիմա եթերում