Խաղաղության թուղթ չկա, Ալիևը դրել է պահանջներ, և դրանք պետք է կատարվեն հերթականությամբ․ Գագիկ Ծառուկյան
04 Հունիսի 2026, 22:05
Մեկ ամսվա ընթացքում, ինչ սկսել է քարոզարշավը, պետության առաջ բարդություններ են առաջացել, և մեր երկրի դիրքերը թուլացել են: Այս մասին Հանրապետության հրապարակում ամփոփիչ հանրահավաքին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը:
«Այսօրվա իշխանությունը փոխանակ նախընտրական ծրագիր ներկայացնի, մարդկանց մատից փուշ հանի, վերցրել է մի կրծքանշան և ասում է՝ սա է քարտեզը, և իրենք խաղաղություն են բերել»,- նշել է Ծառուկյանը:
Նրա խոսքով՝ խաղաղությունը խոսքով չէ, դա պայմանավորվածություն է:
«Խաղաղության թուղթ չկա, թող բոլորի ներկայությամբ ցույց տա, որ այն կա: Ալիևը դրել է պահանջներ և հերթականությամբ դրանք պետք է կատարվեն: Չկատարվելու դեպքում պատերազմ է լինելու: Պետք է հանձնել , պետք է տալ, պետք է «Արևմտյան Ադրբեջան» հիմնել: Այն ինչը ասել են, ամենը սուտ է»,- ընդգծել է կուսակցության նախագահը:ետք է տալ, պետք է «Արևմտյան Ադրբեջան» հիմնել: Այն ինչը ասել են, ամենը սուտ է»,- ընդգծել է կուսակցության նախագահը: