Ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներն ու դատական պրոցեսներն արվում են առաջիկա զիջումների ֆոնին․ Աննա Գրիգորյան

25 Օգոստոսի 2026, 22:34

Քաղաքականություն

Ընդդիմադիր գործիչների և նրանց ընտանիքների նկատմամբ իրականացվող քաղաքական ճնշումներն ու դատական պրոցեսները պետք չէ դիտարկել իրավական հարթության մեջ։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ամեն բան արվում է բացառապես առաջիկա զիջումների ֆոնին։

«Այսինքն՝ փորձ է արվում առաջիկա զիջումներից առաջ՝ լինի Տիգրանաշենի հանձնումը, լինի սահմանադրության՝ «Ալիևյան սահմանադրության» ընդունումը, չեզոքցնել հիմնական դերակատարներին և նաև վախի այնպիսի մթնոլորտ սերմանել, որ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի՝ ընդդիմադիր հայացք ունեցող, այլևս չհամարձակվի որևէ դիրքորոշում հնչեցնել»,- նշել է պատգամավորը։

Հիմա եթերում