Կարատեիստ Յուրի Կիրակոսյանը 6-րդ անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն

27 Մարտի 2024, 10:47

Սպորտ

Կիոկուշին կարատեի Ռուսաստանի հարավի առաջնությունում Յուրի Կիրակոսյանը գոտեմարտել է 90 կգ-ից ավելի քաշային կարգում և ջախջախիչ հաղթանակ տարել։

ՌԴ Արմավիր քաղաքի բնակիչ Յուրին չորրորդ անգամ անընդմեջ դարձել է հարավի չեմպիոն, թեև վեցերորդ անգամ է հաղթում այս մրցումներում։