Հայաստանի ԱԺ-ն վավերացրել է ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը

18 Նոյեմբերի 2024, 16:09

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը։

Այն ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում: Համաձայնագիրը կարգավորում է կողմերի միջև տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ զգալիորեն ընդլայնելով ժամանակավոր համաձայնագրով սահմանված՝ սակագնային արտոնություններ նախատեսող ապրանքային անվանացանկն, ինչպես նաեւ որակապես բարելավելով նախկինում արձանագրված սակագնային զիջումները:

Համաձայնագրի կնքման հիմք են հանդիսացել 2019 թվականին ուժի մեջ մտած «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով» ամրագրված դրույթները: