ԵԽ պատգամավորը Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ է արել
24 Դեկտեմբերի 2024, 10:20
Ավելի շատ հանածո վառելիք, ավելի քիչ քաղաքական իրավունքներ և քաղբանտարկյալների աճող թիվ՝ սա է իրականությունն այսօր Ադրբեջանում։ Դրա մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Պյատրաս Աուշտրևիչյուսը։
«Էներգետիկ համագործակցությունը չարժե այն գինը, որը մենք և Ադրբեջանի ժողովուրդը վճարում ենք դրա համար։ Մենք այլևս չենք կարող հետաձգել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կիրառումը` ըստՄագնիտսկու օրենքի»,- ընդգծել է Եվրախորհրդարանի պատգամավորը: