ԵԱԶԲ-ն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին 10 մլն դոլարի վարկ կտրամադրի

13 Նոյեմբերի 2025, 14:45

Տնտեսություն և Բիզնես

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Եվրասիական զարգացման բանկից 10 մլն դոլար վարկ կստանա։ Այս մասին հայտարարել է ԵԱԶԲ վարչության փոխնախագահ, ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը։

«Մեր բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բիզնես գործընթացների թվայնացմանն ուղղված վարկը։ Նման խոշոր վարկային նախագիծ է եղել, և մենք Զանգեզուրի կոմբինատին կհատկացնենք 10 մլն դոլար՝ ներքին գործընթացները թվայնացնելու համար, ինչը թույլ կտա բարելավել այդ արտադրության կառավարման արդյունավետությունը», -ընդգծել է Սարգսյանը։

Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանը կարող է դրամաշնորհ ստանալ «AI SuperCloud» արհեստական բանականության միջազգային հարթակի մշակման նախագծին մասնակցելու համար։

Հիմա եթերում