Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Փաշինյան և ՌԴ իշխանություններ՝ ճգնաժամ ընտրություններից առաջ

14 Նոյեմբերի 2025, 12:15

(Ի՞նչ է թաքնված ՌԴ ԱՀԾ հայտարարության հետևում Հայաստանի կողմից ցորենի գնումների վերաբերյալ)

«Արդեն երկու օր է՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) վերջին հայտարարությունը, իսկ առավել կոնկրետ՝ Ուկրաինայից ցորեն գնելու օգտին ռուսական ցորենի գնումներից Հայաստանի հրաժարվելու ցանկության մասին։

Համաձայն ԱՀԾ հայտարարության՝ Հայաստանի իշխանությունները «ցանկանում են ազատվել» Ռուսաստանից և հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ ուկրաինականի։ ԱՀԾ-ն այդ ծրագրերն անվանել է «Երևանի համբույր»՝ զուգահեռներ անցկացնելով «Հուդայի համբույրի» հետ։

Հայտարարությունը չէր կարող աննկատ մնալ ՀՀ իշխանությունների կողմից, և տրամաբանական էր, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դրան՝ հայտարարելով հետևյալը. «Հայաստանը չի հրաժարվի ռուսական ցորենի գնումներից, սակայն իրավունք ունի շուկայում այլ տարբերակներ էլ փնտրել։ Ցորեն գնելը ամուսնություն չէ, որ դու պարտավորություն ես ստանձնում գնել միայն մեկից», -հայտարարել է Փաշինյանը՝ միաժամանակ կասկածի տակ դնելով ռուսական հետախուզության գնահատականների ճշգրտությունը։

ԱՀԾ հայտարարությունը և Փաշինյանի արձագանքը պետք է դիտարկել որպես մեկ երևույթի երկու մաս. Ռուսաստանում փաստում են, որ Փաշինյանը գնում է ՌԴ-ի հետ տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության խզման ճանապարհով, Փաշինյանն էլ այլևս չի թաքցնում դա, այլ միայն քողարկում է իր դիրքորոշումը «ամուսնության մասին կատակներով»։ Փաշինյանն իրավացի է մի հարցում՝ ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցությունը պարզապես շարքային շուկայական հարաբերություններ չեն։ Ո՛չ պարենը, ո՛չ էներգակիրները, ո՛չ զենքը, ո՛չ էլ ցանկացած այլ ապրանք, որը մատակարարվում է ՌԴ-ից Հայաստան, չի անցնում է շուկայական գնագոյացման գործընթացով։

Այլընտրանքային շուկաներ, օրինակ՝ էներգակիրների, փնտրելը դրական է, բայց արդյոք ինչ-որ մեկը կարո՞ղ է ՀՀ-ին առաջարկել այնպիսի պայմաններ, ինչպիսին ՌԴ-ն է։ Արդյոք Եվրոպան, որը ինքն է հրաժարվել ռուսական էներգակիրներից և իր վրա է կրում կոռումպացված ուկրաինական իշխանության բյուջետային կարիքներն ապահովելու բեռը (և դա մեր գնահատականը չէ, այլ ուկրաինական հակակոռուպցիոն կառույցների՝ НАБУ-ի և САП-ի վերահսկողության ներքո անցկացված հետաքննության արդյունքում հայտնաբերված տեղեկատվություն), կապահովի՞ Հայաստանին անհրաժեշտով ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման դեպքում։

Եվրոպան ոչ միայն չի ցանկանա, այլև չի պատրաստվում դա անել, քանի որ ռազմավարական առումով եվրոպացի գործընկերները, ինչպես և Հայաստանի մի շարք հարևաններ, երկիրը տեսնում են թյուրքական աշխարհում։ Իսկ ԱՀԾ հայտարարությունն ավելի շուտ այն մասին է, որ ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության առնվազն մի մասը հասկանում է Նիկոլ Փաշինյանի իրական մտադրությունները և նրա վերաբերյալ ոչ մի պատրանք չունի։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը միայն հաստատում է այդ թեզը։

Մտածե՛ք այդ մասին․.․»։