«HIA Magazine Arabic»-ը պատմել է ձմեռային Երևանի մասին

12 Դեկտեմբերի 2025, 15:40

Մշակույթ

Դուբայում (ԱՄԷ) լույս տեսնող «HIA Magazine Arabic» ամսագիրը հոդված է նվիրել Հայաստանին և զբոսաշրջիկներին առաջարկել վայելել ձմեռային Երևանը, Սուրբ Ծննդյան տոներն անցկացնել այստեղ, ինչպես նաև համտեսել ազգային ուտեստները:

Պարբերականը, մասնավորապես, պատմել է, որ դեկտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա վառ և տոնական արարողություն՝ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը։