Պուտինը ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ

21 Դեկտեմբերի 2025, 12:45

Քաղաքականություն

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում: Նա դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին: Իսկ դեկտեմբերի 22-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: