Երևանը՝ Հարավային Կովկասի ամենաթանկ քաղաք
13 Հունվարի 2026, 23:50
«Numbeo» հարթակի տվյալներով՝ 2025 թվականի վերջի դրությամբ, տարածաշրջանի երեք մայրաքաղաքներում կյանքի ծախսերը էապես տարբեր են։ Երևանում չորս հոգանոց ընտանիքին ամսական անհրաժեշտ է մոտ 2․690 ԱՄՆ դոլար, իսկ մեկ անձին՝ շուրջ 740 դոլար։ Թբիլիսիում նույն ծախսերը կազմում են մոտավորապես 2․340 դոլար ընտանիքի համար և 640 դոլար՝ մեկ անձի համար։ Բաքվում չորս հոգանոց ընտանիքի ամսական ծախսերը կազմում են շուրջ 2․070 դոլար, իսկ մեկ անձինը՝ մոտ 560 դոլար։
Բնակարանի վարձակալության արժեքը նույնպես ամենաբարձրն է Երևանում․ քաղաքի կենտրոնում մեկ սենյականոց բնակարանի վարձը կազմում է մոտ 750 դոլար, ծայրամասերում՝ շուրջ 550 դոլար։ Թբիլիսիում վարձակալությունը կազմում է համապատասխանաբար 710 և 460 դոլար, իսկ Բաքվում՝ մոտ 520 և 380 դոլար։
Այսպիսով, Երևանը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը, Թբիլիսին զբաղեցնում է միջանկյալ դիրք, իսկ Բաքուն համարվում է ապրելու համար առավել մատչելի տարբերակ։