Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ և համակիրներ

16 Ապրիլի 2026, 11:52

Քաղաքականություն

Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ և համակիրներ, նաև` կին թեկնածու: Այս մասին հայտնել է կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Նա նաև նշել է, որ խոչընդոտում են փաստաբանների մուտքը, բայց իրենք գնում են Հակակոռուպցիոն կոմիտե։

Մելոյանը նաև դիմել է կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններին` կոչ անելով չլռել։