«Ուժեղ Հայաստան»-ից 11 անձ տարվել է անհայտ ուղղություններով. փաստաբան
16 Ապրիլի 2026, 12:13
Առավոտ շուտ «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակներում իրականացվել են խուզարկություններ, և շուրջ 11 անձ տարվել է անհայտ ուղղություններով: Այս մասին 24news–ի հետ զրույցում ասել է փաստաբան Յուրա Դիլանյանը։
«Մինչ այս պահը չենք կարողանում իմանալ, թե անձինքն ինչի համար են տարվել, ինչ կարգավիճակով։ Ներկայացրել ենք փաստաթղթեր, դիմումներ, հիմքեր, որ իրավունք ունենք մասնակցելու արդեն մեր վստահորդների համար կատարվելիք վարույթային–քննչական գործողություններին, բայց ապարդյուն»,–նշել է նա։