Այս ամենն արվում է, որ չմասնակցեմ ընտրական պրոցեսներին․ Սամվել Կարապետյան

17 Ապրիլի 2026, 20:08

Քաղաքականություն

Դատավոր Վահե Դոլմազյանը ավելի քան 5 ժամ քննելուց հետո որոշում կայացրեց ևս 3 ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը որոշակի սահմանափակումներով:

Լրագրողների հետ զրույցում Սամվել Կարապետյանը նշել է՝ այս ամենն արվում է, որ նա չմասնակցի ընտրական պրոցեսներին։

Նշենք, որ Կարապետյանին թույլ չեն տվել տնային կալանքի պայմաններում գնալ Լոռու մարզի Լեռնհովիտ համայնք այցելելու իր հոր շիրիմին: Դատարանը նաև մի շարք անձանց շրջանակ ներկայացրեց, որոնց հետ արգելվում է, որ Սամվել Կարապետյանը շփում ունենա:Դատարանը, կալանքի տակ թողնելով հանդերձ, վերացրեց Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված հրապարակային խոսքի արգելքը` թույլ տալով, որ նա հարցազույցներ տա:

Հիմա եթերում