Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24 Ապրիլի 2026, 12:57

Քաղաքականություն

Վաղ առավոտից մարդկանց հոսքը չի դադարում Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու Տիրոջ Պայծառակերպության մայր տաճարի հարևանությամբ գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ․ մարդիկ ծաղիկներ են խոնարհում հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։

Հարգանքի տուրք մատուցելու համար այստեղ են գալիս թե՛ շարքային քաղաքացիներ, թե՛ քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ։

Հիմա եթերում